Լավ, սրանք, ասենք, փոխեցին արտաքին վեկտորը, ռուսների փոխարեն ամերիկացու հույսին դառանք։ Եթե մտածում եք, որ դրանից մեր մտածողության մեջ բան է փոխվելու` սխալվում եք։ Սկսելու ենք ամերիկացիներից պահանջել, բողոքել, օգնություն սպասել։
Երբեք չէի մտածի, որ քեզ կդիմեմ բաց նամակով:
Քո կադրերի վակխանալիան Շիրակի մարզում և Գյումրիում, նորահայտ քո բդեշխների ՝ «հմի մենք ենք իշխանություն, ում ինչ ըսենք, կենենք» աշխատաոճը, կոռուպցիայի չտեսնված փաստերը հարկադրեցին ինձ դիմել քեզ՝ Հայաստանի վարչապետին:
ՀՀ կառավարությունը ներկայացրեց «խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
«Նախագծի» քարտեզում բացակայում է ՀՀ միջազգայնորեն ճանաչված և անբաժանելի մաս կազմող Արծվաշենը:
Բազմիցս գրել եմ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության խայտառակ գործունեության վերաբերյալ: Մասնավորապես՝ սրանց հետ անհնար էր կապվել ժամանակակից կապի որևէ միջոցով, անհնար էր այցելության համար հերթ ամրագրել, իսկ հերթը վաճառվում էր տուրիստական գործակալությունների և սոցիալապես անպատասխանատու անձանց կողմից:
Ինչպե՞ս է ստացվում, որ պետական բյուջեից 6 միլիոն դոլարով պատվիրված Սնուփ Դոգի չկայացած համերգի համար «Հրազդան» մարզադաշտը պատրաստ էր, իսկ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի տնային խաղերի համար՝ ոչ, Հանրապետական մարզադաշտն էլ չի կարողանում տեղավորել բոլոր ֆուտբոլիստներին։ Կասեք՝ ՈՒԵՖԱ-ն մարզադաշտերին ներկայացվող իր պահանջները, չափորոշիչները ունի, սակայն կարելի է ու հարկ է վերջապես տեր կանգնել ազգային արժեք ունեցող այդ մարզադաշտին։
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...